Լրահոս
Օրվա լրահոսը

Ողորմի իր տատիկին. ՀՀ ոստիկանապետը՝ պարեկների կողմից ասֆալտին պառկեցված վարորդի դեպքին անդրադարձավ

Ապրիլ 09,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իսկ ոնց եք գնահատում, երբ պետական արարողակարգով  երկրի ղեկավար է անցնում, ծառայողական պարտականություններն են կատարում, ձայնային ազդանշան է տալիս»,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը  Հայաստանում» խորհրդարանական  լսումներից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց տեսագրությանը, որտեղ պարեկները մեքենայից իջեցնում են վարորդին ու ասֆալտին պառկեցնում, ապա վարչական ձերբակալում իրականացնում:

Ոստիկանապետն ասաց նաեւ, որ այդ դեպքով ծառայողական քննություն է նշանակված, քննությունից հետո պարզ կդառնա:

Լրագրողի հարցին, բայց քանի ժամ կարելի է  սպասեցնել, ոստիկանապետն ասաց՝ իրեն այդ հարցերը չտան, արարողակարգն է կարգավորում: Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե քաղաքացին տատիկին պետք է հուղարկավորեր, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ողորմի իր տատիկին»:

Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունն այդպես էլ չբարեփոխվեց, ոստիկանապետը զարմացավ ու հավելեց, որ բարեփոխվել են եւ հեռացավ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930