Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում դիտարժան պայքարում 5:7 հաշվով զիջեց Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, բազմափորձ Զավուր Ուգուեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բրատիսլավայում նվաճեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ