Ինչպես տեղեկացրել էինք, Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների մի խումբ կառավարությունում հանդիպեց ՏԿԵ նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ:
Նրանք պայմանով էին բացել Աշտարակի խճուղին, որը պարալիզացված էր տրանսպորտի 25 եւ 59 համարների գծերի կրճատման, նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ բողոքի գործողությունների պատճառով:
Լրագրողների հետ զրույցում Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը, որը մասնակցել էր կառավարությունում կազմակերպված հանդիպմանը, հայտնեց, որ Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը մասնակի լուծվել է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Քասախ համայնքի ներկայացուցիչներին՝ նրանք վրդովված են դուրս եկել կառավարության շենքից:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ