Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացավ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման նիստը։
Մրցույթին մասնակցում են չորս ընկերություններ՝
* «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ
* «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
* «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
* «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ
Օրակարգի հաստատումից հետո մասնակիցներին տրամադրվեց մինչև 30 րոպե՝ իրենց ծրագրերը ներկայացնելու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։ Ներկայացումներից հետո հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան ուղղելու հարցեր մրցույթի մասնակիցներին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մրցույթի արդյունքները կքննարկի և որոշում կընդունի հայտերի մուտքագրումից հետո՝ 60 օրվա ընթացքում։
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով