Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև․ Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, պատերազմի վտանգը պահպանվելու է

Ապրիլ 09,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչել է այսօր Բաքվում, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու», – հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

Բաքվում հավաքված ադրբեջանամետ փորձագետների հետ հանդիպման ժամանակ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը ևս հիշեց՝ պնդելով, թե այս հարցում պաշտոնական Երևանը դեռ համառում է։

«Ադրբեջանի հետ միասին Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելուց խուսափելը վկայում է, որ հայերը ժամանակ են ձգում, գուցե որոշակի փոփոխությունների և ավելի շահեկան միջազգային իրավիճակի սպասումներ ունեն։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ [Միացյալ Նահանգների] ընտրություններից հետո դեմոկրատները կշարունակեն կառավարել։ Գաղտնիք չէ, որ նախագահ Թրամփի հաղթանակը նրանց համար մեծ հիասթափություն և հուսախաբություն էր», – նշում էր Իլհամ Ալիևը։
«Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ապագա լարվածության կհանգեցնեն»

Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթի առանձնահատկություններից ևս մեկը Հայաստանի գործող իշխանություններին նրա տված որակումներն էին։ Ալիևի համոզմամբ, գաղափարական առումով, հայաստանյան իշխանությունների և ընդդիմության միջև մեծ տարբերություններ չկան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930