Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղհասարակության առջեւ մեր դռները բացելը ոչ միայն ժողովրդավարական հաշվետվողականության հարց է, այլեւ հնարավորություն՝ մեր աշխատանքն առավել հարստացնելու անդամ պետությունների փորձով. Սոնա Ղազարյան

Ապրիլ 09,2025 17:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես է այն ներկայացվում հանրությանը, որին մենք ծառայում ենք:

Մենք, հատկապես, ողջունում ենք երիտասարդ զեկուցողների ընդգրկումն ու ներգրավվածությունն այս գործընթացում: Երիտասարդ ձայների մասնակցությունը ժողովրդավարական չափանիշների ձեւավորման մեջ ոչ միայն խորհրդանշական է, այլեւ՝ էական: Ես ինքս Կանոնակարգի հանձնաժողովի երիտասարդական զեկուցողն եմ եւ բարձր եմ գնահատում պաշտոնի կարեւորությունը:

Այս համատեքստում մենք նաեւ վճռականորեն աջակցում ենք այն դրույթներին, որոնք նպատակ ունեն քաղաքացիական հասարակության համար ավելի դյուրին դարձնել վեհաժողովի աշխատանքին մասնակցելն ու ներգրավվելը: Ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցության ուղիների ամրապնդումը մեր բանավեճերը ավելի մոտ է դարձնում քաղաքացիներին եւ մեծացնում թափանցիկությունը: Քաղաքացիական հասարակության առջեւ մեր դռները բացելը ոչ միայն ժողովրդավարական հաշվետվողականության հարց է, այլեւ հնարավորություն՝ մեր աշխատանքն առավել հարստացնելու անդամ պետությունների փորձով:

Որպես լիբերալ եւ ժողովրդավարական քաղաքական ընտանիք՝ մենք խորապես հավատարիմ ենք մեր կանոններում եւ գործելաոճում ներառականության, թափանցիկության ու հավասարության բարձր չափանիշների պահպանմանը: Այս ոգով լիովին աջակցում եմ հանձնաժողովի առաջարկած որոշումը՝ առաջադրել երեք թեկնածու՝ երկու կին եւ մեկ տղամարդ՝ փոխնախագահի պաշտոնի համար:

Եկեք ապահովենք, որ ցանկացած կանոնակարգային բարեփոխում արտահայտի ոչ միայն ինստիտուցիոնալ արդյունավետություն, այլեւ մեր անկեղծ եւ անսասան նվիրվածությունն ընդգրկվածությանը, հավասարությանը եւ ժողովրդավարական ամբողջականությանը»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930