Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա: Մենք պետք է լինենք զգոն. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում

Ապրիլ 09,2025 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Հարգելի՛ նախագահող,

Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է իրավունքի գերակայության հանդեպ հարգանքի բարձրացման, ժողովրդավարության բարելավման եւ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Վերջին 75 տարիների ընթացքում մենք հասել ենք մեծ արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Արժե նշել, որ Եվրոպայի խորհուրդը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն է: Մենք դարձանք չափանիշներ սահմանող կազմակերպություն բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Մենք հիմնել ենք ԳՐԵԿՈ-ն եւ գործարկել այլ հակակոռուպցիոն նախաձեռնություններ:

Մի քանի տարի առաջ մենք բոլորս ցնցվել էինք այն նորությունից, որ այս վեհաժողովը, որը ժողովրդավարական ֆորում է՝ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, ներառում էր անդամներ, ովքեր ներգրավված էին կոռուպցիոն պրակտիկաներում: Դա շոկ էր բոլորիս համար, եւ այդ կոռուպցիոն սկանդալները լրջորեն վնասեցին կազմակերպության հեղինակությունը: Այնուամենայնիվ, այս վեհաժողովի եւ նրա նվիրված անդամների որոշիչ գործողությունների շնորհիվ մենք կարողացանք շտկել իրավիճակը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա: Մենք պետք է լինենք զգոն եւ գերակտիվ մեր առօրյայում՝ հարմարվելով այն մարտահրավերներին, որոնց հանդիպում ենք: Մենք պետք է հաստատենք արդիականացված կանոններ, որոնք համապատասխանում են ներկա ստանդարտներին եւ սպասումներին:

Հստակ, պարզ եւ հասկանալի կանոնակարգերի հաստատումը, երբ առաջնահերթություն տրվի էթիկական ստանդարտներին, զգալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության հակակոռուպցիոն ջանքերը: Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը: Ես խստորեն հավատում եմ, որ մեր անդամների համար արդիականացված վարքագծի կոնոնագիրքը նոր չափանիշ կլինի բոլոր անդամ պետությունների համար:

Դժվար է հասկանալ, եւ նույնիսկ ավելի բարդ է բացատրել, թե ինչու այնպիսի կազմակերպությունում, որտեղ անդամների բարեվարքությունը համարվում է առանցքային սկզբունք, դեռ առկա են դեպքեր, երբ անդամները չեն ներկայացնում իրենց տարեկան հայտարարագրերը: Այնպես որ, նախագծում առաջարկված փոփոխությունները ժամանակին եւ հիմնավորված են:

Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է գործի այն գիտակցմամբ, որ ԵԽԽՎ անդամի կարգավիճակը չի տրվում որպես բնականոն երեւույթ, այն տալիս է արտոնություններ եւ անձեռնմխելիություն, բայց նաեւ ենթադրում է բարձր էթիկական չափանիշներ եւ պարտականություններ: Անդամները պետք է հարգեն Եվրոպայի խորհուրդը, այս վեհաժողովը եւ դրա արժեքներն իրենց պաշտոնավարման ընթացքում եւ հետո: Յուրաքանչյուր ԵԽԽՎ անդամ, ով չի պահպանում այդ արժեքները, չպետք է շարունակի օգտվել իր պատվավոր կարգավիճակից:

Այսպիսով, դա կլինի մեր բարոյական պատասխանն այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն հարգում մեր կազմակերպության էությունը՝ անկախ նրանից, թե նրանք սովորական քաղաքացիներ են, թե խորհրդարանի անդամներ կամ պետությունների ղեկավարներ»,- նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930