«Ազատություն». Շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր զինվորական ծառայության ընթացքում տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում հրազենային վիրավորումներ են ստացել, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքում:
Թե ինչ կապ ունեն նրանց հրազենային վիրավորումները Ռուբեն Վարդանյանի հետ, հստակ չէ:
Հարցաքննված ադրբեջանցի զինծառայողները, պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, նախ տեղեկացրել են, թե չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին, նրա մասին տեղեկացել են սոցիալական ցանցերից: Ապա նրա դեմ ցուցմունք տալիս հերթով նկարագրել են, թե ինչ վիրավորումներ են ստացել:
Տուժող Վահիդ Ալիևն ասել է, թե վիրավորվել է «Հայաստանի Զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի» արդյունքում, իսկ իր մյուս ընկերները զոհվել են կամ տարբեր վնասվածքներ են ստացել:
Կարդացեք նաև
«Սա գալիս է ապացուցելու հենց այն հանգամանքը, որ այդ դատավարությունը ֆարս է, ինչպես և Ռուբեն Վարդանյանն ինքն է բնութագրել», – «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: