Լրահոս
Օրվա լրահոսը

MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Ապրիլ 09,2025 16:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։

Հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին։ Երեխան իր հեռախոսահամարին SMS-ով ստանում է բանկային քարտի անվտանգության կոդը (CVV), որի օգնությամբ կարող է քարտով նաև օնլայն վճարումներ կատարել։ Հավելվածում ներառված է նաև QR վճարման գործառույթ՝ գործընկերների կողմից հատուկ առաջարկներով և զեղչերով գնումներ կատարելու համար։

Ի դեպ, գործում է գործարքների օրական սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Գրանցման ընթացքը թեև պարզ է, սակայն պահանջում է ծնողի անմիջական ներգրավվածություն: Գրանցման մանրամասները՝ այստեղ։

Հավելենք, որ ծնողը կարող է իր MyAmeria հավելվածի միջոցով հետևել երեխայի ծախսերի պատմությանն ու ստանալ քաղվածք, բլոկավորել կամ վերաթողարկել երեխայի Visa Star քարտը։

MyAmeria Star-ը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930