«Ղարաբաղում հայերի իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այդ իրավունքները պետք է հարգվեն»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Եվրոպայի խորհուրդն այս տագնապալի պայմաններում Արցախ հայերի անվտանգ և հավաքական վերադարձի իրավունքն ապահովելու համար, այսպես պատասխանեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը (լուսանկարում)։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը վստահեցրեց․ «Պետք է պաշտպանվի նաև անվտանգ և հավաքական վերադարձի իրավունքը»։
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ փաստեց․ «Աճում է անհանգստությունը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության համակարգված ոչնչացման հետ, ինչն էլ ստեղծում է պայմաններ, որոնք գրեթե անհնար են դարձնում հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք»։
Քսավիե Բետելը, ևս մեկ անգամ կարևորելով Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանությունը՝ շնորհակալություն հայտնեց նաև ԵԽ գլխավոր քարտուղարին իր շարունակական ջանքերի համար։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ