Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ապրիլ 09,2025 16:24

Ermenihaber. Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025) կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։

Իսկ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։

Նա այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։

Ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930