«2024-ին 4314 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116 մարդ: Իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 988 պատահար, որի հետեւանքով զոհվել 60, վիրավորվել 1391 մարդ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70.000 վիրավոր, որից 2000-3000-ը ձեռք է բերում ցմահ հաշմանդամություն »,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի վիճակագրական տվյալներ ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Պատահարների վիճակագրությունը ներկայացրեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ