Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ երկրների հետ վիզային ռեժիմի մասին խոսք չկա. Զախարովա

Ապրիլ 09,2025 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵԱՏՄ երկրների հետ որևէ վիզային ռեժիմի մասին խոսք չկա. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ՌԴ միգրացիոն իշխանություններին և թույլտվություն ստանալ 72 ժամ առաջ։ Նորմը գործում է նաև ԵԱՏՄ երկրների համար, բացի Բելառուսից։

«Այդ միջոցներն ուղղված են անվտանգության և հասարակական կարգի ապահովմանը», – նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ միգրացիայի ոլորտում ՌԴ-ում մշակվող բոլոր նախաձեռնությունները մանրակրկիտ վերլուծվում են երկրի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, դրանց համապատասխանության տեսանկյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930