Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ակնկալում է մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա

Ապրիլ 09,2025 14:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025 թվականի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին. անդրադառնալով Երևանի և Բաքվի հայտարարություններին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

«ՌԴ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու հակասությունները խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան», –  ասել է Մարիա Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930