Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները լքեն Հայաստանը». Ալբերտ Բազեյան

Ապրիլ 09,2025 14:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն Ազատության հրապարակում հանդիպում են անցկացնում «Համահայկական ճակատի» եւ «Համահայկական միասնության ազգային խորհրդի» անդամների հետ։

«Այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները լքեն Հայաստանը»,- ասաց «Համահայկական միասնության ազգային խորհրդի» անդամ Ալբերտ Բազեյանը։

 

Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ներկայիս Հայաստանն արեւելյան Հայաստանի մի մասն է։ Իսկ Արեւմտյան Հայաստանն ավելի մեծ տարածքով է, որը ցեղասպանության հետեւանքով է հայաթափվել։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ նախաձեռնությամբ է հանդես գալու՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը, պետք է ապրիլի 24-ին փակել նրա ճանապարհը, որպեսզի չկարողանա բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Պետք է օր առաջ համախմբել մեր ժողովրդին, մենք դրանով զբաղվում ենք։ Մենք պարտադրելու ենք Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու գործող ԱԺ լուծարումը։ Դրանից հետո պետք է ձեւավորել ազգային իշխանություն»,- ասաց Բազեյանը։

Նա ասաց, որ չենք կարող համակերպվել Արցախի կորստի հետ։ Արցախն այսօր ժամանակավոր է օկուպացված Ադրբեջանի կողմից, հայերն այն հետ են բերելու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930