Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 09,2025 13:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱԳՆ կոչվող հիմնարկը, թելելով Նիկոլի կողմից վարվող էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել»,-իր գործով դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի՝ վերջերս տարածված հայտարարությանը։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այս հայտարարությանը ոչ միայն անհատների, այլև ինստիտուցիոնալ արձագանքներ են անհրաժեշտ․ «Սա այն հարցն է, որ նաև դրսում պետք է հնչեցնել, որ Նիկոլը, իր ԱԳՆ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի և ՀՀ-ի կարծիքը։ Շատ եմ կարևորում, որ ավելի կազմակերպված լինի ընդդիմությունը։ Խնդրում եմ ընդդիմադիր, Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ուժերին ինստիտուցիոնալ հայտարարություններ անեն, թարգմանեն իրենց հայտարարություններն ու դրանք հասանելի դարձնեն միջազգային հարաբերությունների այլ դերակատարների»։

Լրագրողը հիշեցրեց ընդդիմության պառակտումների մասին։ Արմեն Աշոտյանը ներողություն խնդրելով հասարակության այն մեծ, առողջ հատվածից, որին տհաճ է հետևել ներընդդիմադիր այս գզվռտոցին՝ ասաց․ «Հավատացնում եմ՝ մեզ էլ է շատ տհաճ, բայց երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, այլ ոչ թե հաճույք։ Հասկանում եմ նաև այդ մարդկանց զարմանքը, որոնք ասում են՝ Նիկոլին թողած՝ իրար միս են ուտում։ Մի քիչ այդտեղ համահարթեցում կա․ մեր միսն են ուզում ուտել, մենք չենք թողնում։ Հերիք է, բավ է՝ շատերը կերան, էլ ոչ մեկին մեր մսից չի հասնելու։ Հասկանում եմ, որ քաղաքացիները շատ մտահոգված ու նեղված են այն փաստից, որ ընդդիմությունը Նիկոլին թողած՝ իրար միս է ուտում։ Սկի «ֆուլթայմ» Նիկոլի դեմ պայքարելով՝ սայլը տեղից դանդաղ է շարժվում, ուր մնաց հիմա։ Ցավում եմ՝ բայց կարծես թե խնդիրը «տարանջատում օպերացիայի» մեջ չէր միայն, որ մեր դեմ սկսվեց, այլ «պառակտում օպերացիայի» միջև է։ Նույնիսկ «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆանատներն իրար այդքան չեն ատում, ինչքան այս երկու ընդդիմադիր ճամբարներինը՝ էն էլ մոռանալով, որ մենք մի առաջնությունում ենք խաղում, որտեղ առաջին հորիզոնականում թուրքական «Ֆեներբահչեն» է։ Ինչքան էլ Էլ Կլասիկոները պոպուլյար լինեն, դրանք չեն սվաղում այն փաստը, որ առաջին տեղում թուրքական «Ֆեներբահչեն» է։ Մի՞թե պետք չէ ազգային հավաքականի մասին մտածել, արդյոք իրենց մաքսիմումը ակումբայի՞նն է։ Մեր մաքսիմումը ակումբայինը չէ»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունները,  Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Սրբազանը կամա, թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակցաբար հայտնվել է մեր դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի առաջնագծում ոչ մեր մեղքով»։

Փաստմանը՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Զարմանում եմ․ էս իշխանության մոտ մի բան շատ ճիշտ է ստացվում․ երկրի իրավիճակին համապատասխան դիպուկ երգիչներ հրավիրել։ Սնուփ Դոգ էին կանչում, որը թմրանյութերի և այլնի հետ էր կապված, հիմա գալիս է իմ կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որը բացի երգելուց՝ հայտնի է նաև իր համապատասխան տեղով, որը լրիվ բնութագրական է ՀՀ-ում տիրող իրավիճակին։ Ավելի դիպուկ երգչուհի, որ համապատասխաներ ՀՀ-ի իրավիճակին՝ հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատկությունները, դժվար էր գտնել։ Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930