Ermenihaber/Trthaber.com. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ դատական գործ է հարուցվել:
Այն հարուցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված «ավազակախմբի անդամ» (խունտայի անդամ) արտահայտության հիմքով, ինչի շրջանակներում էլ Օզելից պահանջվում է 500.000 լիրա (15.000 դոլար)՝ որպես բարոյական փոխհատուցում:
Տեղեկությունը հայտնի է դարձել Էրդողանի փաստաբան Հյուսեին Այդընի՝ սոցցանցում կատարած գրառումից:
Նա նշել է նաև, որ բացի վերոհիշյալ դատական գործից Օզելի նկատմամբ նախագահին վիրավորանք հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել Անկարայի գլխավոր դատախազություն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ մարտին ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը խիստ լարված վիճակում է: Մինչ երկրի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր են, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող իշխանական և ընդդիմադիր ուժերը հեռակա բանավեճերի են բռնվում և փոխանակվում վիրավորանքներով: