Ermenihaber. Թուրքիայիում որոշում է կայացվել մինչև 16 տարեկան քաղաքացիների համար սահմանափակումներ մտցնել սոցցանցային որոշ հարթակներից օգտվելու համար։
Մասնավորապես սահմանափակումներ են դրվել «Instagram, Facebook և Messenger» սոցհարթակներից ուղիղ եթեր մտնելու վրա։ Մինչև 16 տարեկան օգտատերերն ուղիղ եթեր մտնել կկարողանան միայն ծնողի թույլտվությամբ։
Նշվում է, որ այդ սահմանափակումները կիրառվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում և Ավստրալիայում։
Սոցիալական կայքերի համար սահմանված սահմանափակումներին անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և նշել, որ այդ որոշումը չափազանց կարևոր է անպարկեշտոթյուն պարունակող տեսանյութերի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։