✅ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
✅ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։
✅ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են ոլորտային բարեփոխումներին միտված առաջարկություններ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն