Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարեւոր հարցերում

Ապրիլ 09,2025 12:08

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշման համար:

Պետեր Դը Ռուվերը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարեւոր հարցերում: Նա նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալի քայլ էր, եւ որ Բելգիան հնարավորության դեպքում պատրաստ է աջակցել Հայաստանին: Անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացման թեմային՝ Պետեր Դը Ռուվերն ընդգծել է, որ պատրաստակամ են աջակցելու գործընթացին. գործընթացն ու ժամկետներն ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական:

Հակոբ Արշակյանը գործընկերներին մանրամասներ է ներկայացրել մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը խորհրդարան էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Կարեւորելով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը եւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում՝ ԱԺ փոխխոսնակն ակնկալիք է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը՝ ցանկանալով տեղեկանալ դրա հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված համաձայնագրին, դրա ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նորանոր նախապայմաններին եւ արհեստական խոչընդոտներին, ինչպես նաեւ խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930