Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիրներն արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Ապրիլ 09,2025 11:34

2024-2025թթ. ուսումնական տարվա դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիրներն արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Երևանցի 57 աշակերտի հանձնվել են դիպլոմներ ու գրախանութի նվեր-քարտեր:

«Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Յուրաքանչյուր աշակերտ գրանցած իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև` մեր երկրի ու քաղաքի»,- շնորհավորելով դիպլոմակիրներին՝ նշել է քաղաքապետն ու մաղթել, որ սովորելու նրանց ձգտումը երբեք չնվազի։

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը համայնքային դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների հետ քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրներն ու լսել նրանց առաջարկները:

«Դպրոցը պետք է լինի անվտանգ և բաց տարածք՝ հիմնված գիտելիքի, արժեքների և քաղաքացիական մտածողության վրա։ Մեր նպատակը միայն գիտելիք փոխանցելը չէ, մեր նպատակը կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելն է։ Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։ Սա հնարավոր չէ իրականացնել առանց ձեր ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլև գաղափարական առումով»,- նշել է քաղաքապետը:

Տիգրան Ավինյանը պատասխանել է նաև քաղաքի զարգացման վերաբերյալ հարցերին, ներկայացրել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930