Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւմ է վտանգը այն առճակատման, որը խորանում է արցախցիների խնդիրների շուրջ․ Բորիս Նավասարդյան

Ապրիլ 09,2025 11:20

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Որտե՞ղ են արմատները եւ ինչո՞ւմ է վտանգը այն առճակատման, որը խորանում է արցախցիների խնդիրների շուրջ։ ՀՀ ներկա իշխանությունները վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը արդյունավետորեն լուծել քաղաքացիների կյանքում առաջացող դժվարությունները։

Մյուս կողմից էլ, գոնե մինչեւ վերջերս, չեն խանգարում, որպեսզի մարդիկ փորձեն այդ դժվարությունները հաղթահարել սեփական ուժերով («անասուն պահեք», «սեմուշկա վաճառեք»…), իսկ տեղ-տեղ անգամ մեծ խնդիրները քողարկող լավություններ անում առանձին վայրերի բնակչությանը: Եվ հենց դրանում է հիմնականում իշխանության եւ հասարակության էական մասի միջեւ «քաղաքացիական պայմանագիրը»։ Սակայն երբ հայտնվում է բազմահազարանոց զանգված, որը օբյեկտիվորեն չի կարող դիմակայել արհավիրքին (իսկ հենց այդպիսի վիճակում են հայտնվել բռնի տեղահանված արցախցիները), այն վճռական պահանջներ է ներկայացնում իշխանությանը՝ չստանալով վերեւում նշված պատճառով համարժեք արձագանք։

Սակայն առճակատումը չի սահմանափակվում իշխանություն-արցախցիներ ձեւաչափով, այն, ցավոք, ավելի լայն տարածում է ստանում։ Դրան հանրային տիրույթում ակտիվորեն միանում են նաեւ Փաշինյանին/ՔՊ-ին աջակցող քաղաքացիները, պլյուս շատերին Հայաստանում չի կարող դուր գալ, որ արցախցիները, գոնե երեւացող մասը իրենց հետ տեղի ունեցածի համար պատասխանատվություն չեն դնում սեփական ղեկավարության վրա եւ նույնիսկ արդարացնում են վերջինին, հետը ալյանս ձեւավորում՝ ամեն ինչի մեջ մեղադրելով միայն Երեւանին։ Սա հիմք է տալիս հայաստանյան իշխանամետ քարոզիչներին ներկայացնել արցախցիների բնական պահանջները որպես պայքար «նախկինների» շարքերում։ Իրենց հերթին իրավիճակից քաղաքական նպատակներով օգտվում են հակառակ ճամբարում…

Այսպես են միս ու արյուն ստանում հին եւ նոր կարծրատիպերը, որոնք, մեզմ ասած, երկրին կայունություն չեն խոստանում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930