«Հրապարակ» օրաթերթը գրում է՝ Երեկ Մատենադարանում իշխանական զույգը «Կրթությունը նորաձեւ է» շարժման հերթական շոուն էր անում, որին մասնակցում էր նաեւ «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանը: Ճիշտ է` բոլորի հեռախոսները եւ անգամ ժամացույցները հավաքել էին, սակայն մեր լրագրողը նշումներ է արել եւ 2 արտառոց միտք արձանագրել: Փաշինյանն ասել է. «Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում», «Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի»։ Ռեպորտաժը կարդացեք վաղվա համարում:
Այս տեղեկությանն անդրադառնալով, Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրում է․
Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։
Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։
Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան ու ծափահարողներ։
Նիկոլի ու Աննայի հետևում առկա են նորաձևորեն կրթված երկու արարած։ Մնացածը, որ հորթի հրճվանքով ծափահարում են, կրթվելու հարցում դեռ աճելու տեղ ունեն։
Հաջորդը, որ աչքի է զարնում, Նիկոլի՝ դեպի Աննան հակված փորն է։ Նիկոլի վերջին ելույթներից հետո, զուտ ասոցիատիվ՝ այնտեղ են (վարչապետի փորի մեջ) մեր բոլոր որակյալ կադրերը։
Եթե լուրջ, քանի հոգու կարելի է փչացնել միանգամից։ Փչացածների գլուխը քարը, Մատենադարանն են փչացնում․․․