Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 09,2025 11:08

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում:
Ուշագրավ է, որ սցենարային մասն այդ զորավարժությունների ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրում հատուկ օպերացիայի իրականացում:

Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով` մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է:

ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում, ամուր «պաշտպանություն» ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ «առաջխաղացում» ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930