Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարճ․
1) Ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և առհասարակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ նվիրապետի նկատմամբ անձնական վիրավորանքը։ Այդ սկզբունքը պահել եմ միշտ։
2) Միաժամանակ, ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի են Միքայել Սրբազանի քաղաքական գնահատականները Սերժ Սարգսյանի քաղաքական դերակատարման վերաբերյալ։ Հուսով եմ՝ Սրբազանն ինքը մի օր կընդունի իր սխալը՝ այնպես, ինչպես հրապարակավ ընդունել է իր սխալը 2018-ին Նիկոլ բերելուն մասնակցություն ունենալու հարցում։