Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգի եւ Հայաստանի ժամանակաւոր վարչապետի հասցէին հնչեցրած պիտակումներն ազերի, ֆաշիզմի տիպար ներկայացուցիչի կողմից այնքան էլ վիրաւորակա՞ն չեն, որ չեն անհանգստացնում վարչապետին․ «Ասպարեզ»

Ապրիլ 09,2025 10:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջերս ազերի նախագահ Ալիեւը ելոյթ ունեցաւ եւ մեզ՝ հայերիս, անուանեց ֆաշիստ, որ Հայաստանն ամենաֆաշիստական երկիրն է, որ ինքը տեսել է։ Այս հռետորաբանութիւնը նոր չէ, նա սովորում է իր մեծ հարեւանի՝ ռուսների նախագահ Պուտինից, ով յարձակուել է իր եղբայրակից, հարեւան երկրի՝ Ուկրաինայի վրայ՝ յայտարարելով, որ պէտք է այդ երկիրը ապանացիստացնի՝ արմատախիլ անի ֆաշիզմը։ Չնայած, սա միակ օրինակը չէ, որովհետեւ իրենք՝ ազերի կամ թուրք, նոյն այն ֆաշիստներն են, որոնցից սովորեցին 20րդ դարի ֆաշիստները, երբ օրինական ձեւով հիմնեցին ֆաշիստական կուսակցութիւն։

Եկէք նայենք ազերիների գործողութիւններին, թէ ով է ֆաշիստը։

Երբ մենք՝ հայերս, ազգովին, խաղաղ ցոյցերով պահանջեցինք արդարութեան վերականգնում՝ Լեռնայի Ղարաբաղի միացում Հայաստանին, ինչո՞վ պատասխանեցին ազերիները՝ սումգայիթեան ջարդերով։ Երբ ծրագրաւորուած, նախապէս պայմանաւորուած կերպով սկսում են սպանել մարդկանց, որովհետեւ նրանք հայեր են, ո՞վ է ֆաշիստը։ Երբ այդ մարդիկ հայերին կենդանի այրում են, բարձր յարկերից գցում են ներքեւ, սրախողող են անում յղի կանանց, գրազ են գալիս, թէ այդ յղի կնոջ արգանդում տղայ է թէ աղջիկ եւ պատռում են այն, որ համոզուեն, ո՞վ է ֆաշիստը։

Երջանկայիշատակ Վարդգէս Պետրոսեանը ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի ամբիոնից յայտարարեց, որ սումգայիթեան ջարդերը ցեղասպանութիւն են, որը Գորբաչովի կողմից շատ ջղային հակադարձման արժանացաւ։ Փաստօրէն, Գորբաչովն էլ էր ֆաշիստ, որ մեղմում էր, պարտակում ցեղասպանութեան դրսեւորումները ազերիների կողմից։

Ալիեւին հարց տանք, թէ երբ դրանից յետոյ էլ տեղի ունեցան Կիրովաբադի, Բաքուի կոտորածները, ո՞վ էր ֆաշիստ, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը։ Երբ ոչնչացրեցիք Նախիջեւանի մի քանի հազար խաչքարերը, ո՞վ էր ֆաշիստ, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը։ Երբ Շահումեանում «Օղակ» գործողութիւնն էիք անցկացնում ռուսների հետ, ո՞վ էր ֆաշիստը, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը՝ ռուսների հետ միասին։ Երբ ճիւաղ Սաֆարովը քնած Գուրգէն Մարգարեանին կացնահարեց, ո՞վ էր ֆաշիստը մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղի ներկայացուցիչը։ Երբ ոչնչացւում, գետնին է հաւասարեցւում եկեղեցին (գիւղ Մեխակաւան), ո՞վ է ֆաշիստը, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը։ Երբ ոչնչացւում էին այն, ինչ հայկական է ընդհանրապէս, ո՞վ է ֆաշիստը, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը։ Բայց Բաքու քաղաքում մեր՝ հայ ճարտարապետների կողմից կառուցուած շէնքերին ձեռք չեն տալիս, իսկ Ստեփանակերտում խորհրդարանի շէնքն են քանդում։ Նոյնն էլ անում են իրենց աւագ եղբայրները՝ պահպանում են Բալեան ճարտարապետների կառուցած պալատները եւ վայելում։

Երբ քանդում են ու ոչնչացնում ֆաշիզմի դէմ տարած յաղթանակներ կերտողների՝ մարշալներ Յովհաննէս Բաղրամեանի եւ Համազասպ Բաբաջանեանի կիսանդրիները, տուն թանգարանները, ո՞վ է ֆաշիստ, մե՞նք, թէ՞ ձեր ոչխարային ցեղերը։ Կարծում եմ, որ մարշալների հետքն իրենց ժամանակաւոր բնակեցման վայրերից (մենք դրանք դեռ պէտք է ազատագրենք) ոչնչացումն իրենց համար աւելի կարեւոր էր, որովհետեւ նրանք պայքարել են հէնց ֆաշիզմի դէմ, իսկ դա, փաստօրէն, իրենց է վերաբերւում։

Առնէտային դէմքով ազերի նախագահը մեզ անուանում է ֆաշիստ, անպատւում է մեզ, Հայաստանի վարչապետին, բայց դա վարչապետին չի անհանգստացնում, դա իր պատուին չի կպնում։ Չի կպել նաեւ Հայաստանի նախկին երեք նախագահներին, ովքեր ազերիների գործողութիւններին քաղաքական գնահատականն չեն տուել։ Հետեւապէս, կարելի է ենթադրել, որ իրե՞նք էլ են ֆաշիստ։ Տեսնենք, թէ ինչպէս կը պատասխանեն նախկին նախագահները եւ ներկայիս վարչապետը։

Հայ ազգի եւ Հայաստանի ժամանակաւոր վարչապետի հասցէին հնչեցրած պիտակումներն ազերի, ֆաշիզմի տիպար ներկայացուցիչի կողմից այնքան էլ վիրաւորակա՞ն չեն, որ չեն անհանգստացնում վարչապետին։ Փաստօրէն, նրա ասածը ճիշդ է, որովհետեւ հակադարձում չկայ, եւ միջազգային հանրութիւնն էլ դա այդպէս կ՛ընդունի ու մեզ կը պիտակեն, որպէս 21րդ դարի ֆաշիստներ։

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների կողմից, նրանց քաղաքականութիւնից տուժած հրեաներն այժմ սատարում են ֆաշիստական դրսեւորումներով մի վայրենի, գազանային բնաւորութեամբ ժողովրդի, մոռանալով իրենց անցեալը։ Ուրեմն, հրէաներն էլ են ֆաշիստ։ Որպէս ապացոյց՝ Գազայի հատուածում նրանց գործողութիւնները։

Այս ամէնից ինչքան էլ հեռու գնանք, համոզւում ենք, որ նաւթն ու գազը, մանաւանդ խաւիարը շատ «համով» են ֆաշիստական դրսեւորումներով պետութիւնների ղեկավարների համար, ովքեր դեռ սատարում են այդ «վայրի արջի ցեղերին»։

Վարչապետ Փաշինեանը, չպատասխանելով այդ որակումներին, փաստօրէն ընդունում է՝ դրանք, հաշուի չառնելով իր պատիւը, արժանապատուութիւնը, դիրքը, պետութեան, ազգի առաջնորդի (ժամանակաւոր) կարգավիճակը։

Ուրեմն, այսպիսի «առաջնորդ» մեզ պէտք չէ, նա իր տեղը պէտք է զիջի եւ հեռանայ։

Վահէ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լրագրողների միջազգային միութեան անդամ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930