Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ձեռքերը հասել են Ստեփանակերտի ծննդատուն. հենց Տիրամոր ավետման տոնին ցուցադրեցին Աստվածամոր՝ քանդված մեծ քանդակը․ MediaHub

Ապրիլ 09,2025 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանական «Տելեգրամ» ալիքները պարբերաբար կադրեր են հրապարակում օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերից։ Անթաքույց, վերացվում են հայկական ամեն ինչ. քանդվում և հողին են հավասարեցվում հուշարձանները, ձևափոխվում են վանական համալիրները, ամբողջական թաղամասեր ու պատմական գյուղեր` իսպառ վերացվում են։ Բաքվի կողմից իրականացվող էթնոցիդին MediaHub-ը հաճախ է անդրադառնում։ Այսօր արդեն Բաքվի ձեռքերը հասել են Ստեփանակերտի ծննդատուն։

«Երեկ՝ ապրիլի 7-ին հրապարակվեց Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կադրերը։ Ես ու ինձ նման հազարավոր կանայք այդ ծննդատանն են մայրացել։ Այդ շենքի ամենագրավիչ պատկերը՝ Աստվածամոր մեծ քանդակն էր, որը փակցված էր մուտքի պատին, պատրաստված կարմիր քարով։ Հենց Տիրամոր ավետման տոնին են քանդել, կամ հենց այդ օրն են ցուցադրել։ Ես այդ ծննդատանն եմ զգացել մայրանալու բերկրանքը, հիմա անաստվածները ավիրում են։ Անիծվեն դավաճաններն ու թուրք շները»,-MediaHub-ին ասաց ստեփանակերտցի Մարտա Խաչատրյանը։

Մարտան ծննդաբերել է Արցախի բլոկադայի օրերին, երբ հիվանդանոցներում՝ դեղորայքը, խանութներում՝ ուտելիքը, տեղաշարժի համար վառելիքային նյութերը սուղ էին։

Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930