Հայ պատանդներին Բաքվից վերադարձնելու հարցում վարչախմբի միտումնավոր անգործությունն այն աստիճանի է հասել, որ անգամ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասում է, թե Բաքվից արդար դատավարություն է ակնկալում, ինչը նշանակում է, որ ԵՄ դեսպանը հայ պատանդներին նույնիսկ քաղաքական բանտարկյալներ չի համարում։
Ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ իշխող խմբակցությունն անգամ դատապարտող հայտարարություն չեն արել հայ պատանդների վերաբերյալ։
Ավելին՝ վարչախմբի պարագլուխներն անգամ Ռուբեն Վարդանյանին են մեղադրում իր պատանդառման հարցում։
Արժանապատվություն չունենալը քանիցս ապացուցած մարդիկ նրանց մեղադրում են, պատկերացրեք, գերեվարվելու, ինքնասպան չլինելու համար։ Սա մատնում է նրանց ներքին թաքուն ցանկությունը՝ այդ մարդկանց մահացած տեսնելու։
ՀԱՅԱՔՎԵ