Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը․ Արտակ Զաքարյան

Ապրիլ 09,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են: Շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք մեղադրել չի կարող, որովհետև նրանք՝ ինչպես 2018-ին միամիտ ու ազնիվ էին իրենց ցանկությունների մեջ, նույնքան էլ այսօր ազնվորեն զղջում ու փոշմանել են կատարվածի համար:

Իսկ ինչպե՞ս վերաբերվել 2018թ.-ին Նիկոլին աջակցած ու նրան՝ որպես «Սերժ մերժող» գործիք դիտարկածների հետ: Մի՞թե նրանք այնքան դյուրահավատ էին, որ կարծում էին, թե արևմտա-թուրքական գունավոր հեղափոխականը հետո իրենց իշխանություն կտա, կամ կկիսի իշխանությունը որևէ մեկի հետ: Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կտա, ազգային շահերը կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա:

Նիկոլի վիճակն այսօր այնքան է վատացել, որ և՛ իրեն աջակցած արտաքին ուժերը, և՛ իշխանազավթումը ողջունած ներքաղաքական շրջանակները հրաժարվելով հրաժարվում են նրանից:
Այստեղից էլ սկսվել է տարանջատման մեխանիկան: Քաղաքական ու նախընտրական առումով հասկանալի ցանկություն է, բայց մինչև որևէ մեկից տարանջատվելը, նրանք հասկանում են, որ նախ պետք է Նիկոլից տարանջատվեն: Իսկ դա անելու համար որոշել են ընդամենը միամիտ ձևանալ ու աչքերը կլորացրած աջ ու ձախ նայելով առաջ քաշել , «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը:

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը: Բայց, քանի որ Նիկոլին աջակցելն այժմ համարվում է ծանր մեղք, ուրեմն վերջիններս որոշել են խեղաթյուրել իրականությունը և դեմ գնալով առողջ բանականությանը՝ փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Ստացվու՞մ է, իհարկե ոչ:

Նույն կերպ նրանք կարող են ասել, որ վագրերն ապրում են հյուսիսային բևեռում: Կարող են ասել, որ ճնճղուկները ձմռանը քուն են մտնում; Կարող են ասել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է:
Որքան էլ ասեն՝ միևնույն է, ակնհայտ կեղծ պնդումները ճշմարտություն չեն դառնա: Իսկ, եթե իրականում ցանկանո՞ւմ են հեռացնել Նիկոլին, ապա պետք է դադարեցրեն այս կեղծ ու անիմաստ բալագանը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ոչ մի ուժ, ոչ մի անհատ միայնակ չի կարողանալու հասնել իշխանափոխության:

Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու: Այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930