Լրահոս
Օրվա լրահոսը

Բակերը պետք է լինեն բոլոր երևանցիներինը՝ բոլոր երեխաներինը. Լևոն Հովհաննիսյանը՝ Հրաչյա Քոչարի 27Ա շենքի բակի խաղահրապարակի ճաղավանդակների ապամոնտաժման մասին

Ապրիլ 09,2025 00:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը գրում է.

«Սիրելի երևանցիներ,

Վերջին օրերին (և այսօր ևս) հրապարակումներ և ռեպորտաժներ են տարածվել Հրաչյա Քոչարի 27Ա շենքի բակի խաղահրապարակի ճաղավանդակների ապամոնտաժման վերաբերյալ։ Շատերն այդ իրադարձությունը կապում են իմ անունի հետ՝ նշելով, թե այդ ամենն իրականացվում է իմ հրահանգով։

Ուզում եմ բացահայտ և հստակ ասել՝ այո՛, այս հարցը ես եմ բարձրացրել։

Պատճառն այն է, որ բակի որոշ բնակիչներ խաղահրապարակի դռներին կողպեքներ են տեղադրել՝ սահմանափակելով կամ նույնիսկ արգելելով երեխաների ու ծնողների մուտքը։ Դա վերաբերում է նաև հարակից դպրոցների աշակերտներին, այդ թվում՝ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի երեխաներին, ինչպես նաև հարակից բակերի բնակիչներին, որոնք չեն ունենում կողպեքի բանալին։

Այս իրավիճակը խիստ անընդունելի է։ Հանրային տարածքներն ի սկզբանե վերապահված են լինելու բոլորի համար՝ առանց տարանջատման, առանց «մեր բակն է» արտահայտության տրամաբանությամբ առաջնորդվելու։

Նմանատիպ բողոքներից հետո որոշեցի անձամբ գնալ այդ բակ՝ իմ հինգ տարեկան որդու հետ։ Ցավով եմ փաստում, որ նույն սահմանափակմանը բախվեցի նաև ես։ Չնայած ներկայանում էի ոչ թե որպես քաղաքապետի տեղակալ, այլ որպես հարակից շենքի բնակիչ, բակի որոշ բնակիչներ փորձում էին խոչընդոտել մեր մուտքը և այնտեղ ժամանակ անցկացնելու հնարավորությունը։

Պարզ դարձավ, որ թվով երեք շենքերի բնակիչներ՝ «ներքին ժողովների» արդյունքում, որոշել են, որ բակը պատկանում է միայն իրենց՝ շուրջ 180 բնակարաններին, իսկ մյուս հարակից շենքերի բնակիչները չեն կարող մուտք գործել։ Այսինքն՝ հանրային խաղահրապարակից օգտվելու իրավունքը վերահսկվում է մասնավորաբար՝ առանց որևէ իրավական հիմքի։

Անվտանգության մասին հնչեցված մտահոգությունները նույնպես հասկանալի են, և մենք միշտ պատրաստ ենք քննարկել համարժեք լուծումներ՝ տեսախցիկների տեղադրում, հավելյալ լուսավորություն և այլն, բայց ոչ՝ կողպեքներ, որոնք բաժանում են երեխաներին «մեր» և «ձեր» բակերի։

Նշեմ նաև, որ տվյալ բակը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականին՝ քաղաքային բյուջեից հատկացված 81.5 միլիոն դրամի շրջանակում, իսկ ամբողջ 2024թ. ընթացքում հիմնանորոգվել է շուրջ 110 բակ:

Մեր քաղաքականությունը հստակ է՝ ոչ թե պարփակել բակերը, այլ բացել, բարեկարգել և վերադարձնել դրանք հանրությանը։ Բակերը պետք է լինեն բոլոր երևանցիներինը՝ բոլոր երեխաներինը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930