Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել. Բաբկեն Թունյանը՝ նախագծի մասին

Ապրիլ 08,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնում է.

«Սիրելի հայրենակիցներ

Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.

այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։

Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930