Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Բոլուի քաղաքապետի հակահայկական հայտարարությունները
Այս հողերում դարեր շարունակ ապրող հայ համայնքը այս երկրի արմատական և անբաժանելի մասն է: Այս հնագույն ժողովուրդը պատմության ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել այս հողերում մշակութային, տնտեսական և հասարակական առումներով, և այսօր էլ շարունակում է իր գոյությունը նույն վճռականությամբ:
Վերջին օրերին հանրությանը հայտնի դարձած Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանի՝ հայկական ինքնությանն ուղղված ատելության խոսքերը թիրախավորում են ոչ միայն մեկ ժողովրդի, այլև մեր ընդհանուր անցյալը և միասին ապրելու մեր կամքը:
Կարդացեք նաև
Նման խոսքերը ո՛չ երեկ, ո՛չ այսօր չեն ծառայել եղբայրությանը, միասնությանը և հասարակական խաղաղությանը, և այսուհետ էլ չեն ծառայի:
Ատելության լեզվի օրինականացումը, հասարակական խաղաղությանը սպառնացող խտրական արտահայտությունները անտեսելը երբեք չի կարող հանդուրժվել:
Այս առիթով կոչ ենք անում իշխանություններին և հանրությանը՝ օգտագործել ավելի պատասխանատու լեզու, և խստագույնս դատապարտում ենք հայ համայնքին կամ ցանկացած ազգին ու ռասային թիրախավորող բոլոր խտրական և բացառող խոսքերը: Հասարակությունների համակեցության հիմքը հավասարությունն է, հարգանքը և ընդհանուր արժեքներում հանդիպելը: Այս սկզբունքները վնասող յուրաքանչյուր մոտեցում վիրավորում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև ողջ հասարակությանը:
Թուրքիայի Հայոց Պատրիարք
Սահակ Բ