Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգը, որ այս դատական ակտով Սամվել Վարդանյանը կազատազրկվի, զրոյացավ. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 08,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խուլիգանության համար անհրաժեշտ է խուլիգանական դրդում , իսկ այստեղ չկա խուլիգանական դրդում: Դրդումը եղել է պայմանավորված Հակոբ Ասլանյանի իշխանության մասը լինելու հանգամանքով: Մենք սրա մասին խոսել ենք, կներկայացնենք մեր վերաքննիչ բողոքում, Վերաքննիչ դատարանը կքննարկի»,- այսօր քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի վերաբերյալ դատարանի մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր Սամվել Վարդանյանին խուլիգանության հոդվածով մեղավոր ճանաչեց:

Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու եւ խուլիգանություն անելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ:

Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:

«Բայց կարեւորն այն է, որ վտանգը, որ այս դատական ակտով Սամվել Վարդանյանը կազատազրկվի, զրոյացավ»,- շարունակեց պարոն Մելիքյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930