«Սամվելն ինքն է իրեն դատարանի առջեւ տարել, ոչ մեկ չի տարել իրեն»,- այսօր քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի վերաբերյալ դատարանի մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողներին ասաց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու եւ խուլիգանություն անելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:
«Ոչ մեկ դիմացինի արժանապատվությանը կպնելու իրավունք չունի… ես պաշտպանում եմ արդարությունը»,- շարունակեց ԱԺ պատգամավորը:
Լրագրողի հարցին, թե ինչու օրինակ արդարությունը պաշտպանելու համար չի դիմում ՆԳ նախարարին , գլխավոր դատախազին, որ Սամվել Վարդանյանի խոշտանգողներին էլ պատժեն, ի պատասխան պատգամավորն ասաց. «Դա իմ պատասխանը չէ: Այն, ինչ ինձ հետ է կապված դրան եմ պատասխան տալիս: Ինչո՞ւ եք պրովոկացիա սարքում: Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանել, ես իմ շահերն եմ պաշտպանում… ընկնեմ Երեւանով 800.000-ին ում մի բան լինի, դրանց շահերը պաշտպանե՞մ, այ քեզ բան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ