Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդի ընկերը համաձայնության էր եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ

Ապրիլ 08,2025 17:38

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն: Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ:

Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով  ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։ Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930