Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

Ապրիլ 08,2025 17:46

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Ախթալա և Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են ց և կարպետագործության դասընթացներ:

Դրանք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով սահմանված դրամաշնորհի շրջանակում։

Դասընթացները Լոռու մարզի համայնքներում իրականացնում է «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, Տավուշի մարզում՝ «Թելիկ» հասարակական կազմակերպությունը:

Դասընթացների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ստանալով ստեղծագործական ինքնարտահայտման, ազգային ձեռարվեստի ոճերի ու տարածաշրջանային առանձնահատկությունների պահպանման, ինչպես նաև տնտեսապես կայուն գործունեություն ծավալելու հնարավորություն։ Դասընթացներին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի կանայք և աղջիկներ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930