Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին՝ «Ա1+» -ի ծրագիրը ձեռագիր չէր․«Իհարկե, պետք չէր փակել»

Ապրիլ 08,2025 17:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իհարկե, դա ձեռագիր չէր։ Ես կարծում եմ՝ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ձեռագիր լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ժամանակին «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու մասին հարցին։ Լրագրողը հիշեցրեց, որ իր ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ծրագիրը ձեռագիր էր գրված։

Տիգրան Հակոբյան

Տիգրան Հակոբյանն ասաց, որ նախօրեին արտահոսք էր եղել, որ «Ա1+»-ին լիցենզիայից զրկելու են եւ ինքն այցելել էր հեռուստաընկերություն ու ծանոթացել ծրագրին։

«Ես չեմ խոսում՝ դա լավն էր, թե վատն էր, ժամանակ շատ է անցել։ Ես չգիտեի նույնիսկ իրենց մրցակիցների ծրագրերը, բայց այն կարող եմ ասել՝ ինչ գիտեմ․ դա ձեռագիր չէր, այն ժամանակվա համեմատ լավ տեխնիկական հագեցվածություն ուներ «Ա1+»-ը»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, որ «Ա1+»-ը փոքր լսարան ուներ, նաեւ հավելեց, որ եթե փոքր լսարան ունենար, հեռուստաընկերությունը փակելու աղմուկն այդքան մեծ չէր լինի, իսկ այդ աղմուկը ընդդիմության բարձրացրած աղմուկը չէր, այլ հասարակության բարձրացրածը։

«Իհարկե, պետք չէր փակել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ 2002-ի բողոքի ցույցերից՝ ընդդեմ «Ա1+»-ի եթերազրկման: Պաստառը պահողներից մեկը ներկայիս ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930