Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած, վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին և բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքների հարստացման գործում՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրականացման մեջ:
Հայոց Հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու և իրենց ուխտը վերանորոգելու Մայր Աթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես և արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։
Վերջում Նորին Սրբությունը հորդորեց քահանա հայրերին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կարդացեք նաև