«Ես գիտեմ այդ խնդիրը, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադառնում Բաքվում գերեւարված հայ ռազմագերիների դատավարություններին։
Տիգրան Հակոբյանը նաեւ հստակեցրեց՝ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը. «Մենք իրավունք չունենք մտնել բովանդակության մեջ, մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք։ Մեր իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չէ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է սա կամ այն ցույց տալ։ Օրենսդրական խախտում չէ։ Իհարկե, շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի։ Կիսում եմ ձեր մտահոգությունը։ Բայց, գիտեք, բայց առանձնացնել Հանրայինը, որ հարկատուների հաշվին է․․․բոլոր հեռուստաընկերությունները սնվում են մեր գրպանից, որովհետեւ այն գումարները, որոնք նա ստանում է՝ գովազդների միջոցով, թե հիմնադիրների միջոցով, ամբողջը հասարակ հարկատուի գրպանից է գնում»։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ