Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերից մեկը ՔՊ-ից երկու անգամ ավելի գովազդային ժամանակ է ունեցել․ Տիգրան Հակոբյան

Ապրիլ 08,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեսալսողական մեդիայի մասին օրենքը հստակ հայեցակարգ չի սահմանում, թե ընտրական բանավեճի ժամանակ թեկնածուներից յուրաքանչյուրին որքա՞ն ժամանակ պետք է տրամադրվի, ենթադրվում է, որ հավասար․ այս պարզաբանումն այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա ներկայացնում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

ՔՊ-ական Թագուհի Ղազարյանն էր անդրադարձել Գյումրիում կայացած ընտրություններին եւ թեկնածուների բանավեճին, որի ժամանակ, ըստ նրա, մասնակիցներին հավասարաչափ ժամանակ չտրամադրվեց, «ով ավելի շատ ու բարձր գոռգոռաց՝ շատ խոսեց»։

Տիգրան Հակոբյանը բավական ուշագրավ տեղեկություններ փոխանցեց․ այդ քարոզարշավում, ամենահավասար պայմանները բոլոր մասնակից կուսակցություններին, Հանրային հեռուստաընկերությունն է տրամադրել։ Լուրերում եւ այլ հասարակական-քաղաքական հաղորդումներում մեկ ընդդիմադիր կուսակցություն ավելի շատ է լուսաբանվել, քան իշխող ՔՊ-ն։ Քարոզարշավին մասնակցած մեկ ընդդիմադիր կուսակցություն երկու անգամ ավել գովազդային ժամանակ է ունեցել, քան իշխող ՔՊ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930