Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում արդեն երկու առավել քան վստահ հաղթանակ է տարել: Մեր մարզիկը մեկնարկելով 1/8 եզրափակչից՝ 11:0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Իլիեւին, ապա քառորդ եզրափակչում 12:2 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին ու այսօր երեկոյան կիսաեզրափակչում կգոտեմարտի Ալբանիան ներկայացնող փորձառու ըմբիշ Զելիմխան Աբակարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ