Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական նախկին պատգամավորի հետ միջադեպի գործով դատարանը հեռացավ վերդիկտ կայացնելու

Ապրիլ 08,2025 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Երեւան քաղաքի քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վերդիկտ կայացնելու:

Նախքան դատարանի հեռանալը` գործով մեղադրյալ Սամվել Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ իր կողմից կատարվածը հանցանք չի համարում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ընդգծում եմ՝ իմ խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չէ, այդ պահին նա եղել է իշխանության մաս, իշխանություն, որին համարում եմ պատասխանատու ՀՀ լրջագույն խնդիրների համար: Իմ կոշտ գնահատականն եմ այդ պահին ընդամենը ներկայացրել:

Ակնկալում եմ՝ դատարանը կկայացանի արդարացման վերդիկտ»:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930