Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառավարման վարչության տնօրենի տեղակալ:
Դավիթ Լևոնի Գևորգյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 28-ին Երևանում։
2007 թվականին ավարտել է Ձեռնարկատիրության միջազգային ակադեմիան։
2007-2012 թվականներին աշխատել է Հայաստանի «Արդեֆ» զարգացման հիմնադրամում, վերջին երեք տարիներին՝ որպես տնօրեն։
Կարդացեք նաև
2012-2016թթ.՝ ՀՀ ԱԱԽ գրասենյակի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության տնտեսական և սոցիալական ապահովության ռազմավարության իրականացման առաջին բաժնի գլխավոր մասնագետ։
2016–2018թթ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
2018 թվականից մինչև 2022 թվականը եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն։
2022-2025 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի օգնական։
2025 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառավարման վարչության տնօրենի տեղակալ։