Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը ՄԱԿ Շրջակա միջավայրի ծրագրի` UNEP-ի հետ

Ապրիլ 08,2025 16:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության շարունակական կատարելագործման, բնության պահպանության, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածքում UNEP-ի աջակցությամբ արդեն իրականացվող և ծրագրավորված բնապահպանական ծրագրերին, որոնք միտված են էկոհամակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնապահպանական կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն Առնոլդ Կրեյլհուբերին է ներկայացրել ընթացիկ աշխատանքները, որոնք ուղղված են 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևորագույն համաժողովի կազմակերպման գործընթացին՝ դիտարկելով այն որպես հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համաժողովի անցկացման ենթակառուցվածքային, բովանդակային և կազմակերպչական հարցեր, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը։ Նախարար Սիմիդյանը նշել է, որ UNEP-ի աջակցությունը կարևոր դեր կարող է խաղալ COP17-ի հաջող անցկացման, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական ծրագրերի կյանքի կոչման գործում։

Քննարկվել են նաև առանձին ծրագրեր, նախարարը ներկայացրել է դրանցից յուրաքանչյուրի մասով առաջընթացը և գույքագրված խնդիրները։ UNEP-ի աջակցությունը այդ ծրագրերին դիտարկվում է որպես կարևոր ներդրում՝ Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի բարելավման գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ հիմնվելով միջազգային գործընկերության, համատեղ նախաձեռնությունների զարգացման և կայուն զարգացման սկզբունքների վրա։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930