Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք, իշխանության ներկայացուցիչներ, եթե ծառայում եք ժողովրդին, առաջին հերթին պետք է հաշվի առնեք ազգի շահերը»․ Անաստաս Իսրայելյան

Ապրիլ 08,2025 15:26

 «Մինչեւ ապրիլի 15-ն իրականացնելու ենք հանրային հանդիպումներ, մենք նախապատրաստվում ենք հաջորդ հանրահավաքին։ Սա հայ լինելու, ազգային հարց է, ավելի պետք է կրկնապատկվենք՝ ցույց տալու, որ միասնություն կա մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ»,- Ազատության հրապարակում ՀՅԴ անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց, որ Ազատության հրապարակում իրենց հետ քննարկումներ անցկացնող բոլոր քաղաքական ուժերն ու անհատները ողջունում են այս պայքարն ու պատրաստակամություն հայտնում աջակցել։ Իսրայելյանն ասաց, որ այսօրվա իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, իրենց բացթողումների ու ոչ հայանպաստ որոշումների պատճառով է ժողովուրդը եկել հասել այս օրվան։ «Հիմա այստեղ քննարկումների պահանջն այն է, որ դուք ժողովրդի ձայնը լսեք։ Դուք, իշխանության ներկայացուցիչներ, եթե ծառայում եք ժողովրդին, առաջին հերթին պետք է հաշվի առնեք ազգի շահերը։ Խորհուրդ ենք տալիս, որ բոլոր խոսքերն ասելիս հազար անգամ մտածեն, հետո նոր մոտեցումներ ներկայացնեն, որովհետեւ այստեղ խոսքը գնում է միասնության մասին։ Ո՞նց կարող է ղեկավարը լինել ազգի ներկայացուցիչ ու միասնության մոտեցումները չընդունել։ Տարանջատելու փորձեր կան, բայց մենք գնալու ենք այն ուղղությամբ, որ ազգային միասնությունը կարողանանք ամրագրել»,- ասաց նա։

Անաստաս Իսրայելյանը հավելեց, որ Հայաստանի կուսակցությունների, ՀԿ-ների եւ անհատների հետ եւս հանդիպումներ են անցկացվելու, սահմանափակումներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930