Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեայ մետալի արժանացած ծանրորդ Աբրահամ Գուլաճեան իր յաղթանակի պահն օգտագործեց խօսելու Հայոց ցեղասպանութեան մասին

Ապրիլ 08,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գանձասար». 4 Ապրիլ 2025-ին, սուրիահայ համայնքի զաւակ, ծանրորդ Աբրահամ Գուլաճեան, որ Սուրիոյ 2011-ին բռնկած պատերազմի օրերուն արտագաղթած էր, մասնակցեցաւ Միջազգային պրազիլական Ճիու-Ճիտսուի դաշնութեան մրցաշարքին՝ հանդէս գալով ծանրութեան կարգի մրցումին (91 քկ)։
Հայաստանը եւ Սփիւռքը ներկայացնող Գուլաճեան յաղթեց Չիլիէն երկու մրցակիցներու՝ երկուքն ալ պարտութեան մատնելով եւ նուաճեց առաջին դիրքը, արժանանալով ոսկեայ մետալի։

Անոր վեցերորդ ոսկեայ մետալն էր՝ ձեռք բերուած Հայաստանի Ճիու-Ճիտսուի եւ Սապմիշըն Քրապլինկի դաշնութեան անունով, Մարզանքի եւ Մշակոյթի Նախարարութեան աջակցութեամբ՝ նուիրուած իր ազգին, համայնքին եւ ողջ Հայ Սփիւռքին։

Ներկայիս հանդիսանալով Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի երիտասարդութեան դեսպան եւ Ռիօ Տէ Ժանեյրո նահանգի Հայ Համայնքի Միութեան նախագահ՝ Գուլաճեան իր յաղթանակի պահը օգտագործեց խօսելու Ապրիլ ամսուան խորհրդանշական նշանակութեան՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին մասին։ Ան հրապարակեց բաց նամակ եւ տեսուղերձ՝ յարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանութեան զոհերու յիշատակին եւ ընդգծելով հայ ժողովուրդի անկոտրում ոգին։ Ան յայտնեց, որ հակառակ պատմական ցաւերուն եւ կորուստներուն, հայ ազգի ուժն ու դիմադրողականութիւնը կը մնան անսասան՝ նոյնիսկ դժուար պահերուն։

Խորհրդանշական արարքով մը, Գուլաճեան բարձրացուց Հայաստանի եւ Պրազիլիոյ զոյգ դրօշները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930