Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը և Իվա Պետրովան քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր

Ապրիլ 08,2025 14:59

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, որն ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:

Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իվա Պետրովային այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, որ պարոն Թիմանի առաջնորդությամբ ձևավորված համագործակցությունը ևս կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱՄՀ պահուստային 5-րդ ծրագրի ներքո սահմանված միջոցառումների համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել սահմանված թիրախների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական ակտիվության պահպանման տեսանկյունից այլ էական ուղղություններով ընթացիկ բարեփոխումներին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930