Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Ապրիլ 08,2025 14:47

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում սփոփիչ գոտեմարտում 3:0 հաշվով առավելության է հասել լեհ Կրժիշտոֆ Բիենկովսկու նկատմամբ եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ:

Սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացած մեր մյուս երկու ըմբիշները՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը, պարտություն են կրել եւ համալրել են հանդիսականների շարքերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930