Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

Ապրիլ 08,2025 14:51

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ:

Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր մարտահրավերների վերաբերյալ: Դրանք միանշանակ պաշտպանում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումների, հայ ռազմագերիների եւ պահվող անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության եւ այլ հարցերում՝ ցույց տալով հավատարմությունը համամարդկային արժեքներին` արդարություն, անվտանգություն, խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:

Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը  եւ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930