Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե-Կառլոյում մեկնարկած ATP Rolex Monte-Carlo Masters մրցաշարի առաջին շրջանում վիճակահանությամբ հանդիպել է իր թիմակից Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ երեք սեթում պարտվել է 5:7, 6:4, 4:6 հաշվով:
Ռուսաստանցիների դիմակայությունը տեւել է 2 ժամ 51 րոպե:
Հետաքրքրական է, որ ամբողջ խաղի ընթացքում Խաչանովը, որը հայտնի է իր հուժկու սկզբնահարվածներով, ոչ մի «էյս» չի կատարել: Դա նկատել է նաեւ Մեդվեդեւը եւ նշել, որ կորտը շատ «դանդաղ» է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ